Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Այսպես է հնչում ծիրանենու փայտից պատրաստված աշխարհում միակ հոբոյը (տեսանյութ)

Այսպես է հնչում ծիրանենու փայտից պատրաստված աշխարհում միակ հոբոյը (տեսանյութ)
07.10.2013 | 11:56

Հոբոյը, որպես կանոն, պատրաստում են աֆրիկյան գրենադինի սև փայտից։ «Շարական» համույթի հոբոյահար Ռուբեն Չաքրյանը, ունենալով դուդուկի օրինակը, որոշեց հոբոյ պատրաստել ծիրանենու փայտից։ Սա աշխարհում միակ օրինակն է։ «Երբ առաջին մասը տաշեցի, նվագեցի, և ձայն դուրս եկավ, ես ինձ զգացի այնպես՝ ինչպես ամենաուժեղ ծանրամարտիկը բարձրացնում է ամենածանր ծանրաձողը։ Ինքս ինձ այդ ժամանակ չեմպիոն զգացի և հետո շարունակեցի պատրաստել գործիքի մնացած մասը։ Դեռ վերջնական տեսքի չի հասել, կատարելագործելու տեղ կա»,- նշեց Ռուբեն Չաքրյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Տեսանյութ

Այսպես է հնչում ծիրանենու փայտից պատրաստված աշխարհում միակ հոբոյը
Դիտվել է՝ 4460

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ